A
A
Հենրիխ Մխիթարյանը հաղթանակով նշեց նորամուտը «Ինտերում»
Աջակցիր «Ա1+»-ինՄիլանի «Ինտերը», պատրաստվելով եկող մրցաշրջանին, այսօր ընկերական հանդիպում անցկացրեց Շվեյցարիայում, տեղի «Լուգանոյի» հետ: Միլանցի ֆուտբոլիստները վստահ հաղթանակ տարավ նախապատրաստական առաջին խաղում` 4:1:
«Ինտերի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը, մասնակցեց հանդիպման առաջին խաղակեսին, որից հետո փոխարինվեց: Այդպիսով, մեր հայրենակիցը հաղթանակով նշեց իր նորամուտը միլանյան ակումբում:
Հաջորդ ընկերական հանդիպումը «Ինտերը» կանցկացնի հուլիսի 16-ին: Այդ օրը «կապտասևերը» կհյուրընկալեն «Մոնակո»-ին: