Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol
A A
Սպորտ

Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը պարտվեց Անդորրային

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր 16 տարեկան բասկետբոլիստներն առաջին խաղում 76:97 հաշվով պարտվել են Անդորրայի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել անդորրացի Գերնի Վինաս Սուարեսը՝ 28 միավոր:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 13-ին, Մոլդովայի հետ: