Բացել լրահոսը Փակել լրահոսը
բռնցքամարտ
A A
Սպորտ

Հայ բռնցքամարտիկները մենամարտեր կանցկացնեն լատվիացի ու լիտվացի մարզիկների հետ

Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի բռնցքամարտիկները մեկնել են Լիտվա։

Ֆեդերացիայից հայտնում են, որ այնտեղ կանցկացվի մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք: 

Հավաքի վերջում Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մենամարտեր կանցկացնեն լատվիացի ու լիտվացի բռնցքամարտիկների հետ: Հայաստանի հավաքականը Լիտվա է մեկնել մարզիչ Արա Պուլուզյանի գլխավորությամբ, պատվիրակության ղեկավարն է ՀԲՊՄՖ փոխնախագահ Արթուր Կրիկյանը։