Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+huna (1)
A A
Սպորտ

Հայաստանի հ/հ ըմբշամարտի հավաքականը գլխավորեց Արմեն Բաբալարյանը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

54-ամյա մասնագետը մարզչական գործունեությունը սկսել 1995 թվականից: 2005-ից գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին: Այդ տարիների ընթացքում երիտասարդ մարզիկները աշխարհի և Եվրոպայի առաջնություններից Հայաստան են վերադարձել մի քանի տասնյակ ոսկե և այլ հարգի մեդալներով:

Արմեն Բաբալարյանն այդ պաշտոնում փոխարինել է ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Սահակյանին, որը գլխավորում էր հավաքականը 2019 թվականից: