Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չարի ժանիքները միշտ սուր են և դուք եք, որ պիտի խառտեք այդ ժանիքները․ Ալեքսանյանը՝ Վարդապետյանին (տեսանյութ)

Օրը պատմական է՝ այսօր ընտրվելու ՀՀ առաջին կին գլխավոր դատախազը։ Այս մասին այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ բովանդակալից քննարկումը բացահայտեց Աննա Վարդապետյանի բարձր պրոֆեսիոնալիզմը։

Իշխանական պատգամավորը ՀՀ քաղաքացիների անունից ընդհանրական պատգամ փոխանցեց Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանին։

«Երբ ստանձնեք Գլխավոր դատախազի պաշտոնը, իսկ դուք կստանձնեք, որովհետև ՀՀ քաղաքացիներն իրենց քվեով ՔՊ խմբակցությանը օժտել են այդ պաշտոնում Ձեզ ընտրելու մանդատով»,- հայտարարեց Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ Վարդապետյանը պարտավոր է լինել համառ՝ աշխարհում ապրած երբեմն ամենահամառ մարդը, «ամենահամառ մարդը չարի դեմ պայքարում»։

«Այդ չարը միշտ ապրում է»,-նկատեց Վահագն Ալեքսանյանը՝ հավելելով․ «Այդ չարի ներկայացուցիչների ժանիքները միշտ սուր են և դուք եք, որ պիտի խառտեք ու տափակեցնեք այդ ժանիքները»։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն ընտրում է գլխավոր դատախազ։ Իշխող խմբակցությունը այդ պաշտոնում առաջադրել է ՀՀ վարչապետի իրավաբանական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։