Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shirak (1)
A A
Սպորտ

«Շիրակի» 23-ամյա ֆուտբոլիստը կզբաղվի մարզչական աշխատանքով

Գյումրիի «Շիրակի» կենտրոնական պաշտպան, 23-ամյա Հակոբ Վարդանյանը, ամիսներ առաջ վնասվացք ստանալու պատճառով ստիպված ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։ Սակայն, նա կշարունակի մնալ ակումբում։

Ինչպես տեղեկացնում է «Շիրակի» մամուլի ծառայությունը, Հակոբ Վարդանյանը սկսել է աշխատել «Շիրակ-2013» թիմի հետ։

«Անկեղծ ասած, սկզբից շատ դժվար էր գալ Ակադեմիա, տեսնել «Շիրակի» ընկերներիս դաշտ մտնելուց ու հասկանալ, որ այլևս իրենց հետ մարզվել ու խաղալ չեմ կարողանալու։ Իմ համար անհնարին էր ամբողջությամբ թողնել ֆուտբոլը, դրա համար իմ հարազատ թիմի ներկայացուցիչների հետ խոսելուց հետո, սկսեցի աշխատել և սովորել մարզչական ոլորտում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր երկրպագուներին այսքան տարիների ընթացքում մարզադաշտում մեզ աջակցելու համար և վստահեցնել, որ դեռ հաղթանակներն առջևում են»,- ակումբի մամուլի ծառայությանն ասել է 23-ամյա մարզիչը: