Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարչապետի օգնականի համար, ի տարբերություն դատախազի, շատ դժվար է․ գլխավոր դատախազի թեկնածու (տեսանյութ)

«Մենք ունենք քաղաքացիներ, որոնք կարծում են, որ անկախ իրավիճակից՝ իրենք ճիշտ են։ Այդտեղ արդեն իրավաբանություն անզոր է»։ ԱԺ նիստին դատախազի ընտրության ժամանակ ասաց գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը։

Վարդապետյանն իր ելույթում ներողություն խնդրեց Լենա Նազարյանից և հիշատակեց սևազգեստ մայրերի հետ կապված մի դեպքի մասին։ Վարդապետյանը պատմեց, որ վարչապետի մոտ իրավական հարցերով օգնականի պաշտոնը ստանձնելուց 6 օր անց ինքը ստացել է հանձնարարություն։

«Պետք էր 2008 թվականից սկսած ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների դեպքերով, որոնք թվով 8-ն են, ուսումնասիրել գործերը և վարչապետին տալ իրավաբանորեն օբյեկտիվ կարծիք»,- ասաց Վարդապետյանը։ Նրա խոսքով, ինքը պետք է ներկայացներ վարչապետին, թե արդյոք որդեկորույս ծնողների պահանջները ունեցե՞լ են իրավաբանական հիմք։

«Վարչապետի օգնականի համար, ի տարբերություն դատախազի, շատ դժվար է այս գործընթացներում գործել և որևէ իրավական և էթիկական նորմ չխախտել»,- ընդգծեց գլխավոր դատախազի թեկնածուն։

Նա հիշեցրեց, որ վարչապետի հետ եկել են որոշման ստեղծել աշխատանքային հանձնաժողով։

Վարդապետյանը իր տարակուսանքը հայտնեց, որ նախկինում հեռուստացույցով լսելով այդ ծնողների ելույթները՝ միշտ զարմացել է, որ քրեական գործերը կարող են այդչափ իրավական բացթողումներ ունենալ։

Մինչ այս պահը կա արդեն 4 ուսումնասիրված գործ։

«Գործընթացները ցույց տվեցին, որ բոլոր գործերը վերադարձան ակտիվ նախաքննության փուլ»,-ասաց Աննա Վարդապետյանը։