Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki (1)
A A
Սպորտ

Սիմոնե Ինձագին հատուկ դեր է նախատեսել Մխիթարյանի համար

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հույս ունի, որ Հենրիխ Մխիթարյանը նոր որակ կհաղորդի թիմի խաղին: Ինչպես նշում է իտալական La Gazzetta dello Sport-ը, մարզիչն անձամբ է զբաղվել հայ ֆուտբոլիստի տեղափոխման հարցերով:

«Միլանյան ակումբը Մխիթարյանին ձեռք է բերել նրա բազմակողմանիության համար: Նա կարող է խաղալ կիսապաշտպանության բոլոր դիրքերում: Հենց այդ պատճառով Սիմոնե Ինձագին ամեն ինչ արել է, որպեսզի հայ ֆուտբոլիստը տեղափոխվի «Ինտեր»: Մարզիչը ֆուտբոլիստի կողմնորոշման վերջին պահին հաղորդագրություն է ուղարկել, որով հասկացրել է, որ ինքը մեծ հույսեր է կապում նրա հետ: Դա նշանակում է, որ Մխիթարյանը դիտարկվում է որպես թիմի առանցքային խաղացող», - նշում է օրաթերթը:

Ըստ հեղինակի, «Ինտերի» շարժիչ ուժը նոր մրցաշրջանում կլինի Հենրիխ Մխիթարյան - Հական Չախլանօղլու զույգը: Իսկ թե ինչ արդյունք կտա հայ-թուրքական տանդեմը, ցույց կտա ժամանակը: