Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 28.06.
A A
Սպորտ

Ըմբիշ Հոմերոս Առաքելյանը բաց կթողնի բրոնզե մեդալի համար մարտը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը, Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչում ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի բրոնզե մեդալի համար մենամարտը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այդպիսով, այսօր մեդալների համար կպայքարեն մեր երկու մարզիկները: 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը 3-րդ տեղի համար մրցամարտում կհանդիպի Միկիտա Ալեքսեև (Ուկրաինա) – Ալգոտ Լենարտ Բոտվիդ Կաելման (Շվեդիա) սփսփիչ մենամարտի հաղթողի հետ:

Մեր 130 կգ քաշային ըմբիշ Ալբերտ Վարդանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Չեխիան ներկայացնող հայազգի մարզիկ Արթուր Սարգսյանի հետ: Հաղթելու դեպքում նա բրոնզե մեդալի համար մարտում կհանդիպի Թուրքիայի ներկայացուցիչ Թալիփ Չիֆթիչու հետ: