Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess blic (1)
A A
Սպորտ

Կարեն Գրիգորյանը 3-րդ տեղն է զբաղեցրել Մադրիդի բլից մրցաշարում

Մադրիդում ընթացող հավակնորդների մրցաշարին կից կազմակերպվում են մի շարք տարբեր շախմատային միջոցառումներ։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր շախմատիստ Կարեն Գրիգորյանը մասնակցել է զուգընթաց կազմակերպված բլից մրցաշարին։ Նա զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը։ Մրցաշարի հաղթող է ճանաչվել իսպանացի Էդուարդու Իտուրզագան։

Մրցաշարին մասնակցել են 14 երկրների 138 շախմատիստ։