Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 26.06.
A A
Սպորտ

Շախմատի Ջերմուկի մրցաշարում կրկին երկիշխանություն է

Ջերմուկում շարունակվող Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շախմատի 16-րդ կարգի շրջանային մրցաշարում այսօր կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարի միանձյա առաջատար Հայկ Մարտիրոսյանն ոչ-ոքի է խաղացել ետնապահ Մանուէլ Պետրոսյանի հետ: Նրան հետապնդող իրանցի Ամին Թաբատաբաեին հաղթել է Մամիկոն Ղարիբյանին, իսկ ահա Շանթ Սարգսյանը հաշտություն է կնքել Սամվել Տեր-Սահակյանի հետ:

Գերմանացի Ալեքսանդր Դոնչենկոն պարտության է մատնել ամերիկացի ամերիկացի Հանս Մոկե Նիեմանին, իսկ Չեխիան ներկայացնող Նգույեն Թայ Դայ Վանը ոչ-ոքի է խաղացել հնդիկ Նիհալ Սարինի հետ:

Յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հայկ Մարտիրոսյանն ու Ամին Թաբատաբաեին, որոնք ունեն 4,5-ական միավոր: Նրանցից կես միավորով ետ են մնում Շանթ Սարգսյանն ու Ալեքսանդր Դոնչենկոն, մեկ միավորով` Սամվել Տեր-Սահակյանը, Նգույեն Թայ Դայ Վանը և Նիհալ Սարինը: Հենց այս յոթնյակն էլ կպայքարի մրցանակային տեղերի համար:

Վաղը կայանալիք 8-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը կհանդիպի Հանս Մոկե Նիեմանի հետ, իսկ Ամին Թաբատաբաեին`Նիհալ Սարինի հետ: Շանթ Սարգսյանի մրցակիցը Մանուէլ Պետրոսյանն է: Ալեքսանդր Դոնչենկոն կխաղա Նգույեն Թայ Դայ Վանի հետ:

Հիշեցնենք, որ մրցանակային հիմնադրամը 4 մլն դրամ է, որից 1,5 մլն դրամը կստանա մրցաշարի հաղթողը: