Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+inter
A A
Սպորտ

Իտալիայի Ա սերիան կմեկնարկի օգոստոսի 14-ին. Մխիթարյանի թիմը կսկսի Լեչեում

Իտալիայի ֆուտբոլի Ա սերիան այսօր հրապարակել է 2022-23թթ մրցաշրջանի խաղացանկի նախնական տարբերակը:

Ըստ դրա առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 14-ին, իսկ ավարտվելու է եկող տարվա հունիսի 4-ին:

Միլանի «Ինտերը», որտեղ իր ելույթները կշարունակի Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, մրցաշրջանը կսկսի «Լեչեի» հետ արտագնա խաղով: Միլանյան առաջին դերբին նախատեսված է սեպտեմբերի 4-ին, որտեղ դաշտի տիրոջ կարգավիճակում հանդես կգա «Միլանը»: Պատասխան խաղը տեղի կունենա 2023թ փետրվարի 5-ին: «Ինտերն» առաջնությունը կավարտի «Տորինոյի» հետ արտագնա խաղով:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն արդեն 2 տարվա պայմանագիր է կնքել միլանյան ակումբի հետ, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, քանի որ «Ռոմայի» հետ կնքած պայմանագիրն ավարտվում է միայն հունիսի 30-ին: