«Արարատ-Արմենիան» նոր հարձակվող է ձեռք բերել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 2022թ փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» նոր տրանսֆեր է կատարել:
Ինչպես նշում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմին է միացել պորտուգալացի 33-ամյա հարձակվող Ուգո Ֆիրմինոն:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ֆիրմինոն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է պորտուգալական ակումբներում («Տորինսե», «Էնկարնասենսե», «Օդիվելաշ», «Պորտոսանտենսե», «Մոուրա», «Օրիենտալ», «Ունիաո Մադեյրա», «Ժիլ Վիսենտե», «Կովա Պիեդադե», «Էշտորիլ Պրայա»), ինչպես նաև՝ անգոլական, ռումինական և կիպրոսյան մի շարք ակումբներում:
Նրա վերջին ակումբը Երևանի «Փյունիկն» է, որի կազմում պորտուգալացի հարձակվողը դարձել է Հայաստանի չեմպիոն՝ մասնակցելով 30 հանդիպման ու դառնալով 16 գոլի հեղինակ:
«Արարատ-Արմենիան» այժմ պատրաստվում է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի խաղերին: