Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հովիկ Աղազարյան
A A
Քաղաքականություն

Հովիկ Աղազարյանի գործով դատական առաջին նիստի օրը հայտնի է

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործով Հակակոռուպցիոն դատարանում առաջին դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14.00-ին:

Գործը կքննի դատավոր Սարգիս Պետրոսյանը: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Հովիկ Աղազարյանի պաշտպան Աննա Ծառուկյանը, Հովիկ Աղազարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Գնում ենք արդարացման»: Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով՝ ընդհանուր 11.229.370 ՀՀ դրամ կաշառք ստանալու համար:

Ըստ նախաքննական մարմնի՝ կաշառքը տրվել է, որ օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ, 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպվի:

Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի համաձայն՝ Հովիկ Աղազարյանի նկատմամբ՝ «ոչխարների գործով» քրեական վարույթը նախաձեռնվել է 2023-ի դեկտեմբերի 7-ին։

Տվյալ քրեական վարույթի ընթացքում իրականացված թվային խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տեսաձայնագրություններ, որոնց ուսումնասիրությամբ «23,000 դոլարի կաշառքի գործով» քրեական վարույթ է նախաձեռնվել։