Բացել լրահոսը Փակել լրահոսը
598131847_1246429844177032_292027607296576565_n (1)
A A
Պաշտոնական

Սևանի բաժնի համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում

Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Վարսեր գյուղի բնակիչ 39-ամյա մի կնոջ, որը հետախուզվում էր դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։