Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ցորենի դաշտերը չորանում են․ մինչև բերքի հավաքելը բան չի մնա․ Մղարթի հողագործները մտահոգ են (տեսանյութ)

Օրեր առաջ Մղարթի մի քանի բնակիչներ բարձրաձայնել էին ցորենի արտերում տարածված անհայտ միջատների մասին։ Լրատվամիջոցներից մեկն էլ տարածել էր նրանց ահազանգը։ Ըստ բնակիչների՝ սպիտակ թրթուրները սնվում են ցորենի մատղաշ թփերով և կտրում բույսն արմատից։

Նման դեպքերում գյուղացիներն անելանելի վիճակում են հայտնվում․ չկա որևէ միջոց, որով կկարողանան արդյունավետ պայքարել արտերում եղած թրթուրների դեմ։ Հասցված վնասի փոխհատուցում էլ չեն կարող պահանջել, որովհետև ապահովագրություն չունեն։

 

Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում