Բացել լրահոսը Փակել լրահոսը
282566584_4675279099244627_8556156605351351056_n
A A
Քաղաքականություն

Արամ Գրիգորյանին բերման են ենթարկել, չնայած խուզարկությամբ նրա տանը ոչինչ չի հայտնաբերվել. փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանն այսօր տեղի ունեցած խուզարկության մասին գրել է.

«Արամ Գրիգորյանի բնակարանը` դատարանի ակնհայտ անհիմն որոշման հիման խուզարկելուց հետո, բնականաբար ոչինչ չհայտնաբերելուց հետո, բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նույն վարույթի շրջանակներում, ապրիլի 26-ին Արամ Գրիգորյանին ծանուցագրով արդեն հրավիրել էին ոստիկանություն, ուր նա ներկայացել էր։

Այսօր ևս, տեղեկանալով, որ քննիչն ու ոստիկանները ցանկանում են խուզարկել իր բնակարանը, անմիջապես ներկայացել է բնակության վայր։ Այսքանից մարդուն կարելի է բերման ենթարկել բացառապես ժողովրդավարության բաստիոնում, Մարիոթ հյուրանոցում այդ ժողովրդավարության քելեխի հաջորղ իսկ օրը»։