Բացել լրահոսը Փակել լրահոսը
282566584_4675279099244627_8556156605351351056_n
A A
Քաղաքականություն

Քննիչները խուզարկության են մտել իմ ընկեր Արամ Գրիգորյանի տուն. Վանեցյան

Դիմադրության շարժման առաջնորդներից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով.

«Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկության են մտել իմ ընկեր Արամ Գրիգորյանի տուն: Արամը ազգային անվտանգության պահեստազորի փոխգնդապետ է, նա երբևէ օրենք չի խախտել, ողջ գիտակից կյանքը ծառայել է Հայաստանի Հանրապետությանը:

Բացառիկ հայրենասեր և ազնիվ մարդ է: Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում, որ նա օր ու գիշեր հայ ժողովրդի հետ պայքարում է Հայաստանի, Արցախի և հայի ապագայի ու անվտանգության համար:

Նման «հոդվածի» հատկանիշներով մեղադրանքը վստահ եմ պատիվ է ցանկացածի համար: Արամ ջան, իմ հավատարիմ ընկեր գիտեմ, որ որևէ կերպ քեզ չեն կարող վախեցնել կամ հետ պահել պայքարից, վստահ եմ, որ այս ամենը մեզ ավելի ուժեղ է դարձնելու:

հ.գ. շինծու քրեական գործի հանգամանքներին կանրադառնամ ավելի ուշ»: