Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Տնտեսություն

Տեղի է ունենում կապիտալի արտահոսք. իշխանությունը չգնաց ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով.տնտեսագետ (տեսանյութ)

«Բարձր գնաճը նշանակում է եկամուտների վերաբաշխում, բարձր գնաճը նշանակում է աղքատացում՝ հատկապես սոցիալապես խոցելի շերտերի համար, և նաև հավելյայլ ճնշում է կառավարության, բյուջեի վրա, սրանք աքսիոմատիկ ակադեմիական ճշմարտություններ են»։ Այս մասին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, հավելելով որ բարձր գնաճը նաև ձեռնտու է կառավարությանը, քանի որ հարկային ելումուտներն են այդպես ավելանում։

Ըստ Ատոմ Մարգարյանի, Հայաստանի համար մեկ այլ խնդիրներ է ստեղծում նաև ներքին անկայուն իրավիճակը․ «Այն, որ թե արտաքին ներդրումների տեսանկյունից բավականաչափ սցենարները վատատեսական են, ներքին ներդրումների տեսանկյունից ևս, եթե հաշվի առնենք, որ այսօր, եթե բարիկադի մի կողմում իշխանություններ են, ապա մյուսում ովքե՞ր են, դրանց մի զգալի մասը հենց բիզնեսի սեփականատերերն են»։

Անդրադառնալով ներքին կյապիտալի արտահոսքի պատճառներին, տեսագետը նշեց․ «Տեղի է ունենում կապիտալի արտահոսք, ինչու է դա այդպես, որովհետև ներկա իշխանությունը չգնաց ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով, համաներումներ տարբեր տեսակի, կապիտալի ունեցվածքի, հարկային և այլն, որ միջազգային պրակտիկայում ընդունված է, այլ գնաց ուղղակի անձնավորված թիրախավորումների ճանապարհով»։

Մանրամասները՝ տեսանյութում։