Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վիճաբանություն՝ լրագրողի ու ՔՊ պատգամավորի միջև (տեսանյութ)

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչներին հարց տրվեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գրառման հետ կապված, թե բանախոսները կիսու՞մ են նրա այն ենթադրությունը , թե ընդդիմության հանրահավաքին մասնակցողները նրանք են՝ ովքեր խուսափել են զինվորական վարժանքներից, եթե այո,  ինչու՞ հստակ դեպքերով չեն խոսում, և արդյոք այս հայտարաարության մեջ իրենց իրավունքից օգտվող քաղաքացիների վրա վարչական լծակներ կիրառելու սպառնալիքներ չեն տեսնում։

Երբ  ՔՊ-ական պատագամավոր Վահագն Ալեքսանյանն սկսեց պատասխանել, թե հարցը լավ չի հասկացել և շարունակեց խոսել Արցախի փրկության համար փողոց դուրս եկած քաղաքացիների մասին լրագրողն ընդհատեց իշխանական պատգամավորին ասելով՝ «դուք ձևախեղոււմ եք իմ հարցը»։

«Ես չեմ ձևախեղում։ Դուք ասում եք սպառնալիք ա, ես էլ ասում եմ՝ չի կարող այն երիտասարդի համար, ով դուրս է եկել փողոց Արցախը փրկելու կոչով, զորահավաքի կանչելը համարվի սպառնալիք»,- ասաց Վահագն Ալեքսանյանը, բայց լրագրողը կրկին միջամտեց, թե պատգամավորը շեղվում է հարցից։

«Խոսքն այստեղ սպառնալիքի մասին է, որովհետև խուսափելը քրեական հետապնդում է իրենից ենթադրում։ Ոչ թե հորդորել՝ գնալ պաշտպանել սահմանը» Ձեր գործընկերը նման շեշտադրում է դրել»,- առարկեց լրագրողը։

Իշխանական պատգամավորն էլ ասաց, որ իրենց գործընկերը նման համոզմունք ունենալու իրավունք ունի, թեկուզ այն պատճառով, որ ընդդիմության շարքերում շատ են այնպիսի երիտասարդները,որոնք դեմքերը լավագույնս ֆիքսվել են նոյեմբերի 9-ին, երբ դեռ պատերազմը չէր ավարտվել և այդ մարդիկ գտնվում էին ԱԺ-ում և շոմպայն էին խմում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։