A
A
«Ալաշկերտն» ու «Ուրարտուն» ոչ-ոքի խաղացին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի խաղում գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց «Ուրարտուին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Առաջին խաղակեսի 44-րդ րոպեին Կարեն Մելքոնյանն առաջ մղեց հյուրերին, իսկ 77-րդ րոպեին Ժոզե Էմբալուն հավասարեցրեց հաշիվը:
«Ալաշկերտը» 27 խաղից հետո վաստակել է 42 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը: Թիմը դեռևս մեկ միավորով ետ է մնում 3-րդ հորիզոնականում ընթացող «Արարատից»: «Ուրարտուն» 26 խաղում վաստակել է 31 միավոր և գտնվում է 6-րդ տեղում: Թիմը դեռևս հավակնում է մրցանակային 3-րդ տեղին: