Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տասը օրից ծանր զենքեր գործի կդրվեն և հակահարված կլինի․ Վահե Գասպարյան (տեսանյութ)

«Լևոն Տեր Պետրոսյանը Ղարաբաղ կոմիտեի անդամ է դառել 1988-ի մայիսի 19-ին»․ Իգոր Մուրադյանի 65 ամյակի առիթով Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցելուց հետո հայտարարեց ԱԺԲ անդամ Վահե Գասպարյանը։

Այնուհետև նա ներկայացրեց մի դրվագ․ «Ղարաբաղ կոմիտեի հերթական ժողովի ժամանակ, որը տեղի էր ունենում Վազգեն Մանուկյանի տանը, Մանուկյանի կինը եկավ, ասեց՝ Վազգեն, դուռը ծեծում են։ Ներս մտավ նիհար-միհար երիտասարդ համեստ մի տղա, ասեց` ես ուզում եմ դառնալ Ղարաբաղ կոմիտեի անդամ»։

Գասպարյանի խոսքերով՝ Տեր Պետրոսյանին իրականում ներդրել էին ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից, որպեսզի նա Արցախյան հարցը շեղի միացում գաղափարից։

«Հենց դրա համար ԿԳԲ-ն ամեն ինչ արեց, որ Իգոր Մուրադյանը չմնա շարժման ղեկավար, որ Մոնթե Մելքոնյանը ճակատից չվերադառնա»,-ասաց Վահե Գասպարյանը։

Գասպարյանը խոսեց նաև ներքաղաքական հարցերի մասին։

«Ա1+»-ի այն հարցին թե ինչ սպասել Բևեռի առաջիկա հանրահավաքից, Գասպարյանն ասաց․ «Բևեռի առաջիկա հանրահավաքից հետո վերածնվելու է առաջին հանրապետությունը»