Եթե իշխանությունը անհամաչափ ուժ կիրառի ցուցարարների նկատմամբ, անպայման լինելու է արձագանք․ Վանեցյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Առաջին փուլում մենք այն նպատակը դրեցինք, որ մարդկանց արթնացնենք և ցույց տանք, թե ինչ խնդիրների առջև է կանգնած մեր հայրենիքը, և կարծում եմ՝ այդ խնդիրը 100 տոկոսով լուծել ենք»։ Այս մասին Ազատության հրապարակում նստացույցի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա նաև նշեց, որ ապրիլի 23-ին տեղի ունեցած ջահերով երթը իր մարդաշատությամբ աննախադեպ էր վերջին տարիների ընթացքում և իրենք դրանով ապացուցեցին, որ հայ ազգը ծնկի չի գալու, չի հանձնվելու։ Ըստ Վանեցյանի ներկայացրած տվյալների՝ երթին մասնակցում էր մոտ 60․000 մարդ։
Արթուր Վանեցյանը, անդրադառնալով առաջիկայում սկսվելիք քաղաքացիական անհնազանդության ակցիաներին, նշեց, որ իրենք ապօրինություններ չեն իրականցնելու․ «Եթե իշխանությունը անհամաչափ ուժ կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ, անպայման մեր կողմից լինելու է արձագանք»։
Մանրամասները՝ տեսանյութում։