Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ռեալը» փրկվում է Մադրիդում, իսկ «Վիլյառեալը»` Մյունխենում

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում հայտնի դարձան կիսաեզրափակիչ փուլի առաջին երկու մասնակիցները:

 

Իսպանական «Վիլյառեալը» երկրորդ անգամ մտավ ուժեղագույն քառյակ: Սեփական դաշտում «Բավարիային» 1:0 հաշվով հաղթելուց հետո, իսպանական ակումբը Մյունխենում կարողացավ հասնել գրոսմայստերական ոչ-ոքու` 1:1: «Վիլյառեալը» լիգայում անցկացրած վերջին 9 հանդիպումներում կրել է ընդամենը մեկ պարտություն:

Կիսաեզրափակիչ երկրորդ ուղեգիրը նվաճեց Մադրիդի «Ռեալը»: Վեց օր առաջ մադրիդցիները Լոնդոնում 3:1 հաշվով հաղթել էին «Չելսիին», սակայն պատասխան խաղի 75-րդ րոպեին զիջում էին 0:3 հաշվով: Տանտերերին ֆիասկոյից փրկեցին Ռոդրիգոն ու Քարիմ Բենզեման: Առաջինը մինչև հիմնական ժամանակի ավարտը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ ֆրանսիացի հարձակվողը լրացուցիչ ժամանակում գոլերի տարբերությունը հասցրեց նվազագույնի: «Ռեալը» չնայած պարտվեց 2:3 հաշվով, սակայն լրացուցիչ ժամանակում խփած գնդակի հաշվին մտավ կիսաեզրափակիչ փուլ:

Մադրիդյան ակումբը 28-րդ անգամ աչքի ընկավ տնային խաղում: Վերջին անգամ «Ռեալը» լիգայում իր հարկի տակ չէր կարողացել գրավել «Բարսելոնայի» դարպասը,  2011 թվականին:

«Չելսին» դարձավ անգլիական երկրորդ թիմը, որը «Ռեալի» հարկի տակ կարողացավ երեք գոլ խփել: Դա 1968 թվականին հաջողվել էր միայն «Մանչեսթեր Յունայթեդին»: