Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դրսի շրջապատից ահազանգեր են գալիս․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Քանի, որ այս պահին նաև Հայաստանի կորստի առջև ենք կանգնած, պետք է սկիզբ դնել հայաստանյան շարժման։ «Ա1+»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր «Ազատության» հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքին։

Ըստ Աշոտյանի՝  պետք է փրկության հույս տալ Արցախին, պետք է Հայաստանին ծնկից բարձրանալու հնարավորություն տալ, և պետք է ձևակերպել ազգային օրակարգ։

«Վաղվա բանակցությունները չեն վտանգավոր, վտանգավոր է Նիկոլ Փաշինյանը՝ ցանկացած բանակցություններում»,- անդրադառնալով վաղը կայանալիք բանակցություններին, նկատեց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ ինքը չի ցանկանում սևեռվել վաղվա բրյուսելյան այցի վրա, ընդգծելով, որ նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանն ավելի վտանգավոր է դարձել։

Ըստ Արմեն Աշոտյանի, Նիկոլ Փաշինյանի բանակցածի վերաբերյալ դրսից ահազանգեր են գալիս և դրանք վտանգավոր են դառնում, քանզի հանրությունը չգիտի դրա մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։