Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չեմ ասել ես ըտենց բան․ նիստից հետո նկատողականը սեղանիս լինի․ էդ ա ձեր հիմնարկի վիճակը․ քաղաքապետ (տեսանյութ)

«Երևան Տրանս ՓԲԸ» ներկայացուցիչը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին ներկայացվեց անցած շաբաթցվա աշխատանքային ընթացքը։

Քաղաքապետը, զեկույցը լսելուց հետո դիմելով «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ ներկայացուցչին, բարկացած ասաց, որ շատ լավ է, որ այս ամեն ինչը ձայնագրվում է․ «Եթե մի բանը չգիտեք, ասեք՝ չգիտեք»։

«Իսկ եթե պատասխանում եք, որ էտի տենց ա, այսինքն՝ սխալ տեղեկատվություն տալու համար ևս մեկ անգամ նկատողություն են ստանալու։ Ինչ ա, ես պարապ ե՞մ, շաբաթ-կիրակի պետք է ա նստեմ, տենամ, թե իմ հանձնարարականներից հետո ինչ արեցին, ոնց արեցի՞ն»,- ասաց Երևանի քաղաքապետը։

Հրաչյա Սարգսյանից փորձեցին ճշտել՝ ո՞ր տեղեկատվությունն է սխալ եղել։

«Էն տեղեկատվությունը, որ երբ գինը հարցրեցի, որ ստեղ ա՞ էդ 35 միլիոնը, ասեցիք՝ հա։ Ու մրցույթ եք դրել 40 քանի միլիոնի»,- բարկացավ քաղաքապետը։

Հրաչյա Սարգսյանին պարզաբանեցին՝ ավելացրած արժեքի հարկն էլ հետն է։

«Ինչն ա՞ «էնդեէսը» հետը․․․ Էդ եմ ասում, որ ձեր նամակի մեջ գրված է 35 միլիոն, էդ ընդեէսի գինն ա գրված, պարոն Երեմյան։ Էդ որ հարցում եք արել՝ ըտենց չի՞։ Բացեք կարդացեք, մեյլից օգտվել գիտե՞ք, պարոն Երեմյան»,- խայթելով՝ ասաց Հրաչյա Սարգսյանը։

«Պարոն քաղաքապետ, ամեն դեպքում 65-70 միլիոնից էժան է, ու․․․»,-փորձեց բացատրել ընկերության ներկայացուցիչը, բայց Հրաչյա Սարգսյանը միջամտեց․ «Թվերի մեջ, հավատացե՛ք, լավ հասկանում եմ՝ 65 միլիոնի ու բանի տարբերությունը ինչ ա, ընենցա թվերին լավ ճանաչում եմ։ Արդեն ապրիլ ամիսն է պարզապես։ Ապրիլ ամիսն է, չենք դրել, իսկ հանձնարարականը հունվարին է եղել»,-փորձեց բացատրել Հրաչյա Սարգսյանը, բայց նրան հակադարձեցին, թե հանձնարարականներում բան է փոխվել։

«Ի՞նչ փոխվեց։ Ես բան ե՞մ ասել փոխել։ Ես ասել եմ՝ մրցույթի դրեք, բերել, սխալ մրցույթ էիք դրել։ Իմ կողմից ի՞նչ է եղել, որ ասել եմ փոխվի, պարոն Երեմյան»,- հարցրեց Հրաչյա Սարգսյանը։ Երեմյանն էլ, թե՝ «որ մոյկան անպայման պորտալային լինի, դրա համար էլ երկարեց»։

«Որտե՞ղ է եղել տենց հանձնարարություն։ Մի հատ հետ տվեք, նայեք, տեսեք՝ ես տենց բան ե՞մ ասել։ Չեմ ասել տենց բան, պարոն Երեմյան։ Գործակարագավարականից հետո պարոն Երեմյանի նկատողությունը սեղանիս վրա լինի»,- զայրացավ Հրաչյա Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։