Քաթար-2022-ի վիճակահանություն. լուրջ փորձություն սպասվում է Բրազիլիային
Աջակցիր «Ա1+»-ինՔաթարի մայրաքաղաք Դոհայում այսօր կայացավ ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։
Մասնակից հավաքականները իրենց դասակարգմամբ նախապես բաժանվել են 4 զամբյուղների։ Առաջինում ընդգրկվել էին խմբերի առաջատարները:
Վիճակահանության արդյունքներով ձևավորվեցին հետևյալ 8 խմբերը.
A խումբ` Քաթար, Նիդեռլանդներ, Սենեգալ, Էկվադոր
B խումբ` Անգլիա, ԱՄՆ, Իրան, Ուելս-Շոտլանդիա/Ուկրաինա զույգի հաղթող
C խումբ` Արգենտինա, Մեքսիկա, Լեհաստան, Սաուդյան Արաբիա
D խումբ` Ֆրանսիա, Պերու/Ավստրալիա-ԱՄԷ զույգի հաղթողը, Դանիա, Թունիս
E խումբ` Իսպանիա, Կոստա Ռիկա-Նոր Զելանդիա զույգի հաղթող, Գերմանիա, Ճապոնիա
F խումբ` Բելգիա, Խորվաթիա, Մարոկո, Կանադա
G խումբ` Բրազիլիա, Շվեյցարիա, Սերբիա, Կամերուն
H խումբ` Պորտուգալիա, Ուրուգվայ, Հարավային Կորեա, Գանա
Ըստ նախնական գնահատականների, առաջնության առաջատարներից առավել դժվար խմբում հայտնվել է Բրազիլիայի ընտրանին:
Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 21-ին, կավարտվի` դեկտեմբերի 18-ին։