Քննություն ենք ակնկալում ռուս խաղաղապահների գործողությունների համար․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մի շարք միջազգային գործընկերների պարբերաբար ներկայացնում ենք իրավիճակը Արցախում»․ այս մասին Ազգային Ժողովում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառանալով հարցին, թե ինչ է արվում Արցախում ադրբեջանական ագրեսիայի դեմ։
Ըստ նրա, գործողությունները տեղի են ունեցել ռուսական զորախմբի վերահսկողության տակ գտնվող տարածքում և իրենք ակնկալում են համապատասխան քննություն, և ադրբեջանական զորքերը դեռևս չեն վերադարձել իրենց դիրքեր․ «Խնդիրը չի լուծվել և դուք տեսնում եք Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները, որոնք սադրիչ են»։
Հարցին, թե արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում քննարկվել է Ազգային Ժողովի մակարդակով Արցախի անկախությունը ճանաչելու հարցը, Արթուր Հովհաննիսյանը հստակ պատասխան չնշեց և ասաց, որ քննարոկւմ են տարբեր հարցեր, որոնք վերաբերվում են Արցախին․ «Մեր որոշումները կայացվում են ներկա իրավիճակից ելնելով և չվնասելու սկզբունքից»։
Մանրամասները՝ տեսանյութում։