Առանց պարտվելու իրավունքի․ Եվրոպայի թիմերը կվիճարկեն վերջին 3 ուղեգրերը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի կունենան ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության եվրոպական գոտու անցումային փուլի կիսաեզրափակիչ խաղերը։
A գոտում Ուելսի հավաքականը սեփական դաշտում կընդունի Ավստրիայի թիմին։ Այս զույգի հաղթողը եզրափակիչում պետք է հանդիպի Շոտլանդիա – Ուկրաինա զույգի հաղթողի հետ, սակայն այդ խաղը հետաձգվել է, քանի որ Ուկրաինայի առաջնությունն անժամանակ դադարեցվել է Ռուսաստանի հետ սկսած պատերազմի պատճառով։
B գոտում միմյանց հետ կհանդիպեն Շվեդիայի և Չեխիայի հավաքականները։ Նրանց հաղթողը կմրցի Լեհաստանի հետ, որը կիսաեզրափակիչում պետք է խաղար Ռուսաստանի հետ, սակայն վերջինս դուրս է բերվել մրցաշարից՝ Ուկրաինայում սկսած ռազմական գործողությունների պատճառով։
C գոտում Իտալիայի հավաքականն իր հարկի տակ կընդունի Հյուսիսային Մակեդոնիային, որը ընտրական մրցաշարում 5։0 հաշվով հաղթելով Հայաստանին, խմբում գրավել է 2-րդ տեղը։ Այս զույգի հաղթողը Քաթար-2022-ի ուղեգիրը կվիճարկի Պորտուգալիա – Թուրքիա հանդիպման հաղթողի հետ։
Հավելենք, որ աշխարհի առաջնությունը կկայանա այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Եվրոպայից մասնակցելու իրավունք նվաճել են 10 երկրների հավաքականներ․ դրանք են Անգլիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Նիդեռլանդները, Սերբիան, Ֆրանսիան, Խորվաթիան և Շվեյցարիան։