Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս հիվանդ
A A
Հասարակություն

Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք

Մարտի 24-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք: Կատարվել է 2231 թեստավորում, առողջացել՝ 47 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 401 դեպք, որոնցից 409 635-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2490 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8604 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1673 է. նախորդ օրը արձանագրվել մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ 

Մեկ օրում մահացել է 2 կորոնավարակակիր։

 

Ընդհանուր կատարվել է 2 959 560 թեստավորում։