A
A
Պարոն Վարդանյան, երբեմն գայթակղություն եմ ունենում, բայց զսպում եմ ինձ․ Միրզոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵս էլ երբեմն ունենում եմ գայթակղություններ, բայց զսպում եմ ինձ՝ չանդրադառնալու ձեր զանազան խնդրահարույց ձևակերպումներին։
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նման կերպ արտահայտվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին, թե եթե միջպետական պայմանագիրը ձևակերպվի որպես փաստաթուղթ, այն ներպետական ի՞նչ ընթացակարգ պետք է անցի։
«Ձեր հարցի բուն հասցեատերը երևի թե Արդարադատության նախարարությունը պետք է լիներ։ Ենթադրել կարող եմ՝ այն բոլոր ընթացակարգերով, որոնք սահմանված են»,- պարզաբանեց Արարատ Միրզոյանը։
Արձագանքի ժամանակ Աղվան Վարդանյանն ասաց, որ հնարավոր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ մտածենք հանրաքվեի մասին։
ԱԳ նախարարը չբացառեց նաև այդ հանգամանքը։
Մանրամասները՝ տեսանյութում։