Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մամիջանյանը հեռախոսով Փաշինյանի նկարը ցույց տվեց, որ Անդրեասյանը անաչառ պատասխանի իր հարցին (տեսանյութ)

«Վենետիկի հանձնաժողովի վերջին հրապարակած կարծիքը դատավորների օրինագծի հետ կապված, ավելի շատ կապված է առաջին կուրսի ուսանողի կուրսային ստուգման»․   Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, հարց ուղղելով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, թե նախագիծը ներկայացնելու ժամանակ իրենք արդյո՞ք սպասում էին դրական արձագանքի, թե՞ խոստացված, բայց չիրականացված ռեֆորմներ ստեղծելու պատրանքներ էին։

Հարցը տալու ժամանակ Հայկ Մամիջանյանը հեռախոսի միջոցով ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի նկարը նշելով, որ այդպես ինքը ակնկալում է, թե Կարեն Անդրեասյանը անաչառ և ազնիվ կպատասխանի։

Արդարադատության նախարարը պատասխանելով Հայկ Մամիջանյանին, նշեց, որ Վենետիկի հանձնաժողովում քննարկված հարցերը հասկանալու համար, Հայկ Մամիջանյանին լրջությունն է պակասում․

«Մեր նախաձեռնությունը վերաբերվում է քաղբանտարկյալներ  դատած դատավորներին, ովքեր ապօրինություններ են թույլ տվել դիտավորյալ, և մեր Եվրոպայի գործընկերները շատ լավ հասկանում են ինչ կարևոր նախագիծ է սա, և ես վստահեցնում եմ, որ Վենետիկի կարծիքները հաշվի առնելով, հենց այդ դատավորները, ովքեր քաղբանտարկյալներ են դատել ձեր թիմի իշխանության ժամանակ, հաստատապես, կկարողանան  դուրս մղվել այդ համակարգից»։

Մանրամասները՝ տեսանյութում։