Ուկրաինայի թռչնամիսը փոխարինել են ռուսական թռչնամսով․ գները չեն փոխվի․ Գագիկ Մակարյան․ Առավոտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2020 թվականին Հայաստանի ներմուծած ցորենը, գարին, ալյուրը, ձավարեղենը, արևածաղկի ձեթը գրեթե ամբողջությամբ բերվել են Ռուսաստանից։ Եգիպտացորենի, մակարոնեղենի, շաքարի, մարգարինի, շոկոլադի 2/3-րդից մինչև 3/4-րդը նույնպես ներմուծվել է Ռուսաստանից։
Ուկրաինայից է ներմուծված հրուշակեղենի գրեթե կեսը, թռչնի մսի մոտ 1/3-րդը, շաքարի ու խոշոր եղջերավոր անասունի մսի շուրջ 15 տոկոսը։ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում պնդեց, որ արդեն իսկ այլընտրանքներ են որոնվում, որ այս պարենային ապրանքների պակաս չունենան ․ «Ես արդեն գիտեմ մատակարարների, որոնք Ուկրաինայի թռչնամիսը փոխարինել են ռուսական թռչնամսով։ Եվ արդեն նույնիսկ գները գիտեմ՝ ինչ գներով են կարողանում բերել։ Այնպիսի գներ են, որ խանութների այսօրվա գները չեն փոխվի՝ կմնան նույնը։
Ձեթի մասով էլ շատ լայն աշխատանք ենք տանում Իրանի հետ եւ ունենք շատ լավ կապեր տարբեր արտադրողների հետ։ Հիմա ես ստանում եմ նշված տարբեր մթերքների գծով առաջարկներ եւ գները, ու հաշվարկներ ենք անում, որ կարողանանք օգնել մեր տնտեսվարողներին, որ այլընտրանքային տարբերակը լինի նաեւ Իրանի իսլամական հանրապետությունը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով