Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արհեստական գնանկում է տեղի ունեցել հավկիթի շուկայում. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

Զատկին մենք ունենալու ենք ձվի դեֆիցիտ․ այս մասին նշում է ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը,  թռչնաֆաբրիկաների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։

«Արհեստական գնանկում է տեղի ունեցել, «Շիրակ» թռչնաֆաբրիկան իջեցրել է ձվի գինը մինչև 18դրամ, և հիմա այդ նույն ընկերությունը բարձրացրել է գինը մինչև 68 դրամ»։

Ըստ պատգամավորի պետության կողմից «Շիրակ» ընկերության հանդեպ մեղմ վերաբերմունք կա և այդ ընկերությունը իշխանությունների կողմից ունի հովանավորություն։

Պատգամավորները նշում են, որ որպես խնդրի լուծում, ընկերությունների ներկայացուցիչների կողմից առաջարկներ են եղել լիցենզավորում իրականացնել ընկերությունների հանդեպ, իսկ ձուն պետք է վաճառվի դրոշմապիտակների միջոցով, որպեսզի ստվերային վաճառք չլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։