Այսօր վարվող քաղաքականությունը մոսկովյան պայմանագրի ուղիղ շարունակությունն է․ Գասպարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ Մոսկվայի պայմանագրի կնքման օրը Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչները նամակներ հանձնեցին Հայաստասնում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանություններին։
Բևեռի ներկայացուցիչները պարզաբեցին, թե ինչու չեն հավաքվել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց՝ նշելով, որ անիմաստ է ռուսներին որևէ բան ասել՝ մենք ռուսներին ասելիք չունենք։
Ակցայի մասնակիցները հավաքվել են ոչ միայն Մոսկվայի պայմանագրի կապակցությամբ, այլև նրա համար, որ «Հայաստանի Հնարապետության Արցախի մարզի բնակչությունն արդեն մեկ շաբաթ է զրկված է գազից, հոսանքից և սա պատահական չէ»։
Վահե Գասպարյանի խոսքով՝ մարտի 16-ին են այս ակցիան անում, որովհետև այսօր վարվող քաղաքականությունը մոսկովյան պայմանագրի ուղիղ շարունակությունն է։
«Այն ստատուս-քվոն, որ ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիայի արդյունքում ստեղծվեց մոսկովյան պայմանագրի կնքումից հետո, 100 տարի ի վեր պահպանվում է։ Եվ հիմա ռուսները, թուրքերն ու ադրբեջանցիները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի ավարտին հասցնեն իրենց Լավրովյան պլանը։ Այսինքն՝ հայաթափել Արցախը և դավադիր, այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրություն կորզել Հայաստանի խամաճիկ կրեմլահպատակ իշխանություններից»,- ասաց Վահե Գասպարյանն՝ ընդգծելով, որ դա խաղաղության պայմանագիր չէ, այլ կապիտուլյացիայի և պետականազրկման։
Մանրամասները՝ տեսանյութում։