Բացել լրահոսը Փակել լրահոսը
xw_1635019
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ն կարգելի ՌԴ-ից ալկոհոլի, ոչ արդյունաբերական ալմաստների և ծովամթերքի ներմուծումը

ԱՄՆ-ն կարգելի Ռուսաստանից ալկոհոլի, ոչ արդյունաբերական ալմաստների և ծովամթերքի ներմուծումը, ինչպես նաև դեպի Ռուսաստան մի շարք թանկարժեք ապրանքների մատակարարումը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Այդ ապրանքների ներմուծման արգելքը Ռուսաստանին կզրկի ավելի քան 1 միլիարդ դոլարից»,-ասված Է Սպիտակ տան տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Ընդ որում, Վաշինգտոնում չեն բացառում Ռուսաստանից ներմուծման այլ սահմանափակումներ մտցնելը։