Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանը մեզ չպիտի շեղի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ճանապարհից․ Վ․ Խաչատուրյան (տեսանյութ)

ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր վերջին անգամ էր մասնակցում գործադիրի նիստին։ Նիստի ավարտից հետո լրագրողների հեոտ ճեպազրույցում Խաչատուրյանը շնորհակալությույն հայտնեց լրագրողներից 7 ամսվա համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ ինքն աշխատել է լրագրողների հետ կապը պահել և հույս հայտնեց, որ այդ համագործակցությունը չի խախտվի։

«Ես միայն կաշկանդված կարող եմ լինել Սահմանդարությամբ»,- նման դիտարկում արեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե նախագահը արդյոք կաշկանդված չի լինի իր աշխատանքի մեջ, նշելով, որ ամեն բան պետք է արվի ի շահ Հայաստանի։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Հայաստանի քաղաքական  դիրքորոշմանը՝ Վահագն Խաչատուրյանն ասաց, որ այն հայտարարությունները, որ արվում են դրանք ճիշտ են։

«Մենք պետք է հուսանք և հնարավորինս ամեն ինչ անենք, որ մեկ օր առաջ պատերազմը ավարտվի՝ մենք շատ լավ գիտենք՝ դա ինչ է նշանակում։ Մենք ինքներս գոնե մեր մաշկի վրա դա զգացել ենք»,- նշեց ՀՀ հինգերորդ նախագահը՝ շեշտելով, որ տնտեսական առումով այս պատերազմը լրջագույն  մարտահրավեր է և անկանխատեսելի երևույթներ կարող են տեղի ունենալ։

ՀՀ նախագահն անդրադարձավ գնաճին, պատերազմի հետևանքով առաջացող խնդիրներին, սպասվող զարգացումներին և խոսեց հացահատիկի ներմուծման թեմային նշելով, որ իրավիճակը խճճված է, բայց այդ հարցը համար առաջին հարցն է և վստահեցրեց, որ ամեն բան արվում է ինֆլյացիայի աճը կանգնեցնելու համար։

Հարցին՝ արդյոք չի անհանգստացնում, որ ՀՀ նախկին նախագահները չեն մասնակցելու Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությանը,  ՀՀ նախագահը հարցին հարցով պատասխանեց՝ «բայց ինձ ինչու՞ պիտի անհանգստացնի»։

Մանրամասները՝ տեսանյութում։