Ինչի մասին է Էրդողանն ուզում խոսել Պուտինի հետ
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասվող բանակցությունների ընթացքում վերջինիս կփոխանցի Ուկրաինայի հարցով Անկարայի առաջարկները: Այս մասին Риа-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:
Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Անկարայում կամ Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների եռակողմ հանդիպման հնարավորության մասին՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի դրական պատասխանի դեպքում։ Կիրակի օրը նախատեսվում է նաև Էրդողանի հեռախոսազրույցը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։
«Վաղը հեռախոսազրույց կլինի պարոն Պուտինի հետ, րի ընթացքում մենք մեր առաջարկները կփոխանցենք ռուսական կողմին: Ինչպես գիտեք, նախագահ Էրդողանը շատ լավ հարաբերություններ ունի և՛ Պուտինի, և՛ Զելենսկու հետ: Թուրքիան ներկայումս այն քիչ երկրներից է, որը կարող է միաժամանակ խոսել և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ: Կրկնում եմ մեր նախագահի խոսքերը. «Մենք չենք կարող հրաժարվել Ռուսաստանից կամ Ուկրաինայից»:
Հետևաբար, մենք կենտրոնանում ենք այն բանի վրա, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու համար և հատկապես ռուսական կողմին համոզելու համար», - ասել է Կալինը TRT Haber-ին: