Բացել լրահոսը Փակել լրահոսը
6642227
A A
Քաղաքականություն

Ռուսաստանը հարևան երկրների նկատմամբ ոչ մի վատ մտադրություն չունի․ Պուտին

Ռուսաստանը հարևան երկրների նկատմամբ ոչ մի վատ մտադրություն չունի, նրա բոլոր գործողությունները բխում են բացառապես նրա դեմ ոչ բարեկամական քայլերից։

Այս մասին, TАСС-ի փոխանցմամբ, այսօր  հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մարշալ Ռոկոսովսկի նոր լաստանավի դրոշի բարձրացման արարողությանը։

«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել. մենք ոչ մի վատ մտադրություն չունենք մեր հարևանների նկատմամբ, և ես նրանց խորհուրդ կտայի չսրել իրավիճակը, չկիրառել որևէ սահմանափակում: Մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները և կշարունակենք կատարել դրանք», - ասել է ՌԴ ղեկավարը։

«Մենք այստեղ կարիք չենք տեսնում սրելու կամ վատթարացնելու մեր հարաբերությունները: Մեր բոլոր գործողությունները, եթե դրանք առաջանում են, միշտ էլ առաջանում են բացառապես Ռուսաստանի դեմ որոշ ոչ բարեկամական գործողություններին ի պատասխան»,-ասել է Պուտինը։

Նա  կոչ է արել հարևան երկրների գործընկերներին «մտածել, թե ինչպես կարգավորել հարաբերությունները և նորմալ համագործակցել»։