Բացել լրահոսը Փակել լրահոսը
1077053
A A
Քաղաքականություն

Մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը (տեսանյութ)

 Մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

«Սկսում ենք խոսել ռուս ներկայացուցիչների հետ: Օրակարգում են հետևյալ հարցերը` անհապաղ կրակի դադարեցում, զինադադար, մարդասիրական միջանցքներ` ավերված կամ մշտապես  ռմբակոծված  գյուղերից ու քաղաքներից խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար»,- գրել է Պոդոլյակը: