Բացել լրահոսը Փակել լրահոսը
for-websites
A A
Բիզնես Տնտեսություն

Ucom-ն առաջարկում է գնել սմարթֆոն եւ ստանալ նվեր անլար ականջակալներ ու գեղեցիկ հեռախոսահամար

Գարնանային տոներին ընդառաջ մինչև ապրիլի 7-ը ներառյալ «Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև առցանց խանութում ցանկացած սմարթֆոն ձեռք բերելու դեպքում գնորդները  կստանան Accesstyle Grain անլար ականջակալներ, Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն, ինչպես նաև գեղեցիկ հեռախոսահամար: 

Նշենք, որ Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանով տրամադրվում է 200 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա զանգելու համար, 6 ԳԲ շարժական ինտերնետի ծավալ, ինչպես նաև ավելի քան 18 հայտնի հավելվածներից անվճար օգտվելու հնարավորություն: Այդ հավելվածներից են, մասնավորապես, WhatsApp-ը, Telegram-ը, Viber-ը, Skype-ը, Zoom-ը, Duolingo-ն, Microsoft Teams-ը և Google Meet-ը։  

Accesstyle Grain անլար ականջակալներն ունեն խոնավությունից պաշտպանվելու հնարավորություն` միաժամանակ ապահովելով որակյալ ձայն 8 մմ տրամագծով և 93 դԲ զգայունությամբ բարձրախոսների շնորհիվ։ 

«Գարնանը նվերները շատ չեն լինում։ Նախընտրելի սմարթֆոնը ձեռք բերելիս Ucom-ի բոլոր սպասարկման կենտրոններում, ինչպես նաև shop.ucom.am կայքում կարող եք օգտվել ապառիկի լավագույն պայմաններից՝ առաջին 12 ամսվա համար 0% կանխավճարի, 0% տարեկան տոկոսադրույքի և 0% սպասարկման վճարի հնարավորությամբ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Մինչև ապրիլի 8-ը գործում են հատուկ զեղչեր նաև Էլեկտրական տրանսպորտի, խելացի հեռուստացույցների, խելացի տան պարագաների համար, որոնք լավագույնս կաշխատեն հենց Ucom-ի ցանցում», - նշել է «Յուքոմ» ընկերության Մարքեթինգի վարչության ղեկավար Արմեն Մխիթարյանը

Հավելենք, որ խելացի տան պարագաների ցանկը պարբերաբար թարմացվում է՝ ներառելով ռոբոտ-փոշեկուլներ, խելացի վարդակներ, լամպեր, շարժման, դռան ու պատուհանի սենսորներ, ջրի արտահոսքը ֆիքսող ու ծխի սենսորներ, որոնք ներկայացված են նաև հավաքածուների տեսքով: