Փաշինյանին պե՞տք է, որ Սահմանադրության հանրաքվեն շուտ լինի, գուցե ժամանակ է ձգում․ Ա․Կիվիրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, որ այդ ձայներն իրեն կտան, նման առաջարկ չէր անի։ Այսինքն՝ ինքն ի սկզբանե վստահ էր, որ ընդդիմությունը միանգամից փորձելու է բացառել որևէ առնչություն իր հետ։ Ես վստահ եմ, որ նախօրոք իմացել է ընդդիմության դիրքորոշումը։ Թե ինչպե՞ս է իմացել՝ ԱԱԾ-ի կամ կոմպրոմատների միջոցներով, ես չեմ կարող ասել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը։
Հիշեցնենք, որ վարչապետը խորհրդարանական ընդդիմությանն առաջարկել էր 6 ձայն տալ, որպեսզի նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեի համար Ազգային ժողովը կարողանար որոշում ընդունել։ Եվ այդ պարագայում եթե ժողովուրդը չընդունի նոր Սահմանադրությունը, ինքը դա կհամարի անվստահություն՝ ուղղված իրեն և հրաժարական կտա։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարեցին, որ հրաժարվում են այդ առաջարկից։
Արգիշտի Կիվիրյանը, միաժամանակ, կասկածում է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է, այդ հանրաքվեն արագ անցկացվի։ Նա ասում է, միգուցե այդ գործընթացով նա ուզում է ժամանակ ձգել։
Մանրամասները՝ տեսանյութում։