Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռուս ուկրաինական բանակցություններ
A A
Քաղաքականություն

Ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ ռաունդը սպասվում է այսօր երեկոյան

Ռուսական պատվիրակությունը բանակցությունների նոր փուլին բանակցության վայր կժամանի այսօր երեկոյան և պատրաստ կլինի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ TACC-ի տեղեկացմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այսօր երեկոյան մեր պատվիրակությունը կլինի տեղում: Կսպասենք ուկրաինացի բանակցողներին: Մեր պատվիրակությունը պատրաստ կլինի շարունակել զրույցն այսօր երեկոյան»,- ասել է Պեսկովը:

Նոր հանդիպման վայրի մասին ճշտող հարցին Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է, որ նախապես չի ասի այդ մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների այս ռաունդը կանցկացվի Բելառուսի տարածքում՝ Բելովեժսկայա Պուշչայում։

Կրեմլը հույս է հայտնել, որ ուկրաինական կողմը կգա բանակցություններին։ Սակայն դրա հաջողության մասով որևէ կանխատեսում չի անի՝ ասել է Պեսկովը։

«Ես նման կանխատեսումներ չեմ անի, ես հեռատեսության շնորհ չունեմ»,- ասել է Պեսկովը։ Նա նաև տեղեկացրել է, որ  Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական կողմից բանակցողը կլինի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։