Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բա որ Քոչարյանի ընտանիքի անդամների, Սարգսյանի փեսայի փայաբաժինների համար քննիչ հանձնաժողով բացենք (տեսանյութ)

Քիչ առաջ մենք ականատես եղանք կողմ ըլլալու դեմ ըլլաու մաստեր կլասի մեր գործընկերների կողմից։

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն խոսքին, թե իրենք կողմ են ապօրինի գույքի բռնագանձվի ինչպես ներկաներից, այնպես նախկիններից։

«Իրենք վիճարկում են արդյոք իրավունք ունի պետությունը բռնագանձել այն ապօրինի գույքը, որը ձեռք է բերվել նախկինում։ Նրանք կողմ են, որ այդ օրենքը գործի հետո»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

Իշխանական պատգամավորը նշեց, որ բոլորովին վերջերս վերջապես վաճառվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ՀՀ մաքսային ծառայության պետ աշխատած ու Քոչարյանի կոռուպցիայի բացակայության սիմվոլ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը։

«Իսկ քննիչ հանձնաժողովների մասով։ Բա, որ մտածենք, քննիչ հանձնաժողով բացենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների, Սերժ Սարգսյանի փեսայի փայաբաժինները ԶՄՊԿ-ում ինչի հիման վրա են առաջացել, «Ջազվե» սրճարանի մատուցողները ինչպես են այնտեղ փայատեր դարձել ու ձեր ազգականները»,- ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։