Ուկրաինական խնդիրը ունենալու է 3 լուծում, առաջին լուծումը այն է, որ Կիևի իշխանությունը կփախնի... (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կարծում եմ՝ մենք շատ շուտով ականատես կլինենք նոր աշխարհի, որի հիմքերը ոչ մեկս չենք կարող կանխատեսել»,-նշեց «Հայաստանի ժողովրդական շարժման» ղեկավար Վազգեն Պետրոսյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին։
Ըստ նրա՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հավասարակշռված լինի և չպետք է թեքվել միայն դեպի արևմուտք․ «ԱՄՆ-ն իր վարած քաղաքականությամբ միայն ու միայն հրահրել է պատերազմ և քարուքանդ է արել»։
Հարցին, թե ինչպիսի լուծում կարող է ստանալ Ռուս-ուկրաինական խնդիրը, Վազգեն Պետրոսյանը նշեց, որ կա երեք լուծում․ «Առաջինը նա է, որ Կիևի իշխանությունը կփախնի և Ռուսաստանը կբերի իր ուզած անձին և հարցը կվերջանա։ Երկրորդը, որ Ռուսաստանը կպարտվի և դրանից հետո կիրառելու է դաժան միջոցներ բոլորի նկատմամբ, երրորդ տարբերակը այն է, որ ԱՄՆ-ն ճնշման տակ հայտարարի, որ իրենք գրավոր երաշխիք են տալիս, որ երբեք ՈՒկրաինան և Վրաստանը չեն լինի ՆԱՏՕ-ի կազմում»։
Մանրամասները՝ տեսանյութում։