Ինչպես կազդի Լուգանսկի եւ Դոնեցկի անկախության ճանաչումը Հայաստանի վրա
Աջակցիր «Ա1+»-ինՌուս-ուկրաինական հակամարտությունը ավելի կխորանա և կարող է վերածվել ընդհուպ լայնածավալ պատերազմի. «Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանն անդրադառնալով ՌԴ-ի կողմից Դոնեցկի ԺՀ-ի և Լուգանսկի ԺՀ-ի անկախության ճանաչումից հետո սպասվող իրադարձություններին։
«Փաստացիորեն Ռուսաստանն ու Ուկրաինան արդեն մի քանի շաբաթ է հիբրիդային պատերազմի մեջ են։ Այժմ շատ հավանական է, ՌԴ-ն անմիջապես մասնակցի ևզորք մտցնի Ուկրաինայի արևելք», -ասաց քաղաքագետը՝ նշելով՝ իրավիճակը պայթյունավտանգ է և չի բացառվում, որ Երկրորդ համաշխարհայինից հետո ամենամեծ պատերազմը կսկսվի։
Հարցին՝ վատագույն սցենարի դեպքում ինչ սպասենք մենք՝ հայերս, քաղաքագետն ասաց, որ պատերազմի դեպքում միջազգային հանրությունը պատժամիջոցներ կկիրառի ՌԴ-ի դեմ, որից կտուժի Ռուսաստանի տնտեսությունը, իսկ դա ուղիղ կազդի մեր տնտեսության վրա։
«Եթե ռուսական տնտեսությունը մի թեթև մրսում է, Հայաատանի տնտեսությունը հիվանդանում է»,-պարզաբանեց Վարդանյանը։ Քաղաքագետն իր խոսքում նշեց, որ մեզ համար անվտանգային ռիսկ կարող է դառնալ այն հանգամանքը, որ ՌԴ-ի շատ թուլացումից կօգտվի Ադրբեջանը և Արցախի տարածքում պատերազմ կսանձազերծի։
Հիշեցնենք՝ քիչ առաջ ՌԴ- նախագահ Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը։ «Ես անհրաժեշտ եմ համարում ընդունել վաղուց ուշացած որոշում՝ ճանաչելու ԴԺՀ–ն ու ԼԺՀ–ն։ Խնդրում եմ Դաշնային ժողովին վավերացնել երկու հանրապետությունները ճանաչող փաստաթղթերը, ինչպես նաև բարեկամության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրերը»,- հայտարարել է Պուտինը։