Բացել լրահոսը Փակել լրահոսը
1076126
A A
Քաղաքականություն

Պուտինը Մակրոնին և Շոլցին հայտնել է Դոնեցկի և Լուգանսկի սուվերենությունը ճանաչելու հրամանագիր ստորագրելու մտադրության մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցների ընթացքում հայտնել է Դոնեցկի և Լուգանսկի սուվերենությունը ճանաչելու հրամանագիր ստորագրելու մտադրության մասին։ Այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական կայքը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ նախագահը զրուցակիցներին հայտնել է, որ Դոնեցկւ և Լուգանսկի ղեկավարները խնդրել են ճանաչել իրենց սուվերենությունը։ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ առաջիկայում մտադիր է համապատասխան հրամանագիր ստորագրել։

Նշվում է, որ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները հիասթափություն են հայտնել նման զարգացումների առնչությամբ։ Միևնույն ժամանակ, նրանք շփումները շարունակելու պատրաստակամություն են հայտնել։