A
A
Մեդվեդևը Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը համարում է Մոսկվայի համար միակ ելքը
Աջակցիր «Ա1+»-ինԴոնեցկի և Լուգանսկի ճանաչումը Մոսկվայի համար միակ ելքն է: Եթե իրավիճակը բացասական սցենարով զարգանա, կայունացման ոչ մի նշան չի լինի:
«Ըստ իս՝ եթե իրավիճակը շարունակի զարգանալ այնպես, ինչպես արդեն ասացի, և իրավիճակի կայունացման ոչ մի նշան չլինի, ապա միակ ելքը կլինի համապատասխան տարածքների իրավական ճանաչումը, իսկ դա երկրի նախագահի իրավասությունն է: Հաշվի առնելով այն, ինչ հիմա է տեղի ունենում՝ իրավիճակը դեպի լավը չի գնա»,-շեշտել է Մեդվեդևը:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցի առնչությամբ: