Ի սկզբանե նախագծում կային դրույթներ, որոնք ընդունելի չէին․ Սիմոն Բաբայան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏեղի են ունեցել երկար քննարկումներ և դրանք անցել են կառուցողական։
Արդարադատության նախարարության ներկայացրած փաստաբանների գործունեության մասին նախագծի շուրջ քննարկումները այսպես մենաբանեց փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Նրա խոսքով՝ այդ հանդիպում-քննարկումների ժամանակ նախագծի որոշակի դրույթներ օպտիմալացվել են։
Փաստաբանների պալատի նախագահի խոսքով, պալատը առաջարկել է փաստաբանի բազմամյա ստաժը հաշվի առնելով՝ փաստաբաններին քննություն հանձնելու հնարավորություն տալ։ Պայմանների բավարարման դեպքում փաստաբանը կկարողանա մուտք գործել փաստաբանական համայնք։
Բաբայանի խոսքով, նախագիծն իրականացվում է կառուցողական մթնոլորտում։
Նա ընդգծեց՝ ի սկզբանե նախագծում կային դրույթներ, որոնք ընդունելի չէին։
Սիմոն Բաբայանը նախագծի մեջ անընդունելիների շարքից հատկապես առանձնացրեց փաստաբանական համայնքի անդամ չհանդիսացող անձանց մուտքը համայնք։
«Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ մենք այս հարցի շուրջ եկանք համաձայնության»,-եզրափակեց փաստաբանների պալատի նախագահը։