Բացել լրահոսը Փակել լրահոսը
274151037_1936744669844548_6706273606423771524_n
A A
Հասարակություն

 «Փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել Արտաշատում

Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը  «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել. 4 կգ 600 գ քաշով և 55 սմ հասակով տղան ընտանիքի առաջին երեխան է, ծնվել է բնական ճանապարհով՝ հայտնում են ԲԿ-ից։

Ծնողները բնակվում են Արտաշատ համայնքի Բերդիկ բնակավայրում: Փոքրիկին անվանակոչել են պապիկի պատվին՝ Հուսիկ: Փորձառու բուժաշխատողների շնորհիվ՝ ծննդաբերությունը հաջող է ընթացել, մայրն ու երեխան իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից: